Գորիսում զինված հարձակման են ենթարկվել Սյունիքի մարզի ՍԱՏՄ-ի գլխավոր տեսուչի հարազատները
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Գորիսի բաժնում նյութեր են նախապատրաստվում մարտի 3-ին իրենց մոտ ստացված ահազանգի փաստով։
Նույն օրը, ժամը 17։20-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Ակներ գյուղում զինված հարձակում է տեղի ունեցել։ Ինչպես հայտնում է աղբյուրը, նշված վայր են մեկնել ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ Ալիկ Հակոբյանը, ոստիկանության Գորիսի բաժնի պետ Սերգո Մարկոսյանը։ Ոստիկանները Գորիսի ոստիկանություն են հրավիրել Ակներ գյուղի բնակիչ՝ 49-ամյա Արտեմ Մինասյանին, ով հայտնել է, որ ժամը 17։00-ի սահմաններում ինքը հեռախոսազանգ է ստացել իր եղբոր որդի Ալբերտ Մինասյանից, ով հայտնել է, որ համագյուղացի՝ 51-ամյա Սեդրակ Սեդրակյանը նռնակով սպառնացել է, որ կպայթեցնի իրենց, և լսելով այդ մասին՝ ինքը գնացել է եղբոր տուն, որպեսզի իմանա, թե ինչ նպատակով է Ս. Սեդրակյանը փորձում դիմել նման քայլի, սակայն վերջինս այնտեղ գտնվողների հասցեին հնչեցրել է հայհոյանքներ, ապա դանակով հարձակվել իրենց վրա, սպառնացել, որ կսպանի, ապա դիմել է փախուստի, ինչից հետո ինքն այդ մասին տեղեկացրել է Գորիսի ոստիկաններին։
Աղբյուրի տեղեկություններով՝ որոշ ժամանակ անց ոստիկանները, իրականացնելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, հայտնաբերում են Ս. Սեդրակյանին իր բնակարաանում, որտեղ վերջինս ոստիկաններին է ներկայացրել ԱԿՄՍ տիպի ինքնաձիգ, 2 պահունակ, 32 հատ 7.62 մմ տրամաչափի փամփուշտներով և խոհանոցային դանակ, որտեղից նա բերման է ենթարկվում ոստիկանություն։ Վերջինս հայտնել է, որ այդ ամենն ինքը ստացել է վերջին պատերազմական գործողությունների ժամանակ Գորիսի համայնքապետարանից։
Ա. Մինասյանն աշխատում է ՀՀ կառավարության ենթակայության Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի մարզի կենտրոնի գլխավոր տեսուչ։




















Аэропорт Пулково начал принимать и отправлять рейсы по согласованию
"Ростелеком" заявил о мощной DDoS-атаке на свою сеть
Невролог раскрыла, почему молодежь все чаще сталкивается с инсультами
Силы ПВО за ночь сбили 50 украинских БПЛА над территорией России
В Курской области задержан планировавший теракт против чиновника агент Киева
В «Роскосмосе» анонсировали развертывание первого модуля РОС в 2028 году
Пугачева приняла тяжелое решение о единственной квартире в Москве
Количество сбитых над Ленобластью украинских БПЛА увеличилось до восьми
Почему не позволили выступать с произведениями Арама Хачатуряна? «Паст»
Изрезанное голое тело девушки нашли на западе Москвы