«Նախ ուզում եմ ավարտել ուսումս»․ Քիմ Քարդաշյանն առաջիկա 2 տարում չի ընդլայնի իր բիզնես կայսրությունը
Keeping Up With the Kardashians իրապատում շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը տեղեկացրել է, որ մինչև իրավաբանական կրթությունն ավարտելը չի պատրաստվում մեծացնել իր բիզնես կայսրությունը, գրում է բրիտանական Daily Mail պարբերականը։
40-ամյա աստղն այս պահին իրավաբանություն է սովորում և նշել է, որ չի պատրաստվում նոր նախագծեր իրականացնել, քանի դեռ վերջնական քննությունները չի հանձնել։
«Ես ուզում եմ ավարտել ուսումս՝ նախքան մեկ այլ բանի հետ առնչվելը», - ասել է աստղը։
Ավելի վաղ Քիմը տեղեկացրել էր, որ մինչև ավարտական քննությունները դեռևս երկու տարվա կրթական ծրագիր ունի․ «Ես էսսե գրելու փոխարեն հարցազրույց եմ տալիս՝ հետևաբար առավոտյան շուտ պետք է արթնանամ՝ այն գրելու համար, որը երկու ժամյա աշխատանք է պահանջում»։
Բրիտանական պարբերականը նշել է, որ կորոնավիրուսային համավարակի պատճառով Քարդաշյանն իր կրթական ծրագիրը հետաձգել էր մեկ տարով։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Tert.am-ը, ներկայում Քարդաշյանը փորձում է ամուսնալուծության այնպիսի լուծում գտնել, որը լավագույնը կլինի ընտանիքի անդամների համար: Ամուսնալուծության հարցով Քիմ Քարդաշյանի փաստաբանական խումբը գլխավորում է հայտնի փաստաբան Լորա Ուասսերը:
Հիշեցնենք որ, Քիմ Քարդաշյանն ու ռեփեր Քանյե Ուեսթ ամուսնացել են 2013 թվականին և ունեն 4 երեխա։




















Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»
Самолет Ан-2 потерпел крушение в Казахстане
В Литве высказались о нападении на Калининград
Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? ...
США заверили, что готовы помочь России по Украине
Пеку направо и налево, остановиться не могу: творожные ватрушки с любым джемом или ягодами — получат...
Армения оказалась перед выбором между Россией и Евросоюзом. Что это означает
«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»
Аннулирует ли ЦИК регистрацию Никола Пашиняна? «Паст»
Четыре Вардапета станут епископами