Սննդաբանը նշել է խումարից ազատվելու պարզ միջոցը
Սննդաբան Անժելիկա Դյուվալը նշել է՝ ինչպես ազատվել ուժեղ խումարից: Այս մասին հաղորդել է “Ридус”-ը:
Ալկոհոլի չարաշահմանը հաջորդող առավոտյան սննդաբանը խորհուրդ է տվել պարզ տնային աղանդեր պատրաստել՝ ջեռոցում թխված խնձորներ և տանձեր: Ըստ նրա՝ այս մթերքները նպաստում են ստամոքսի լորձաթաղանթի վերականգնմանը: Դյուվալը խումարից ազատվելու համար օգտակար է համարում նաև մրգային խյուսերը:
Դյուվալի համաձայն՝ օրվա ընթացքում արժե թեթև սնունդ օգտագործել՝ բանջարեղեն և ձկան, հավի կամ հնդկահավի արգանակներ:
Սննդաբանը նշել է, որ խումարից ազատվելու ժողովրդական հայտնի միջոցը՝ վարունգի թթուն, ախտանշաններից ազատելու փոխարեն, ծանրաբեռնում է երիկամները: Լիարժեք նախաճաշը նույնպես չի թեթևացնում վիճակը:
- Պետք է տրամաբանորեն մտածել: Ալկոհոլը շատ է ծանրաբեռնում լյարդը: Որակյալ սնունդ չի օգտագործվում՝ որպես ալկոհոլային նախուտեստ, քանի որ հավաքույթների ժամանակ գտնում են՝ շատ են խմում, ուրեմն կարող են ամեն ինչ ուտել: Առավոտյան, սակայն, գիշերվա օգտագործած ճարպային սնունդն ավելի շատ է ծանրաբեռնում լյարդը,- պարզաբանել է Դյուվալը:
Նա ավելացրել է, որ հավաքույթից հետո գլխավոր խնդիրն օրգանիզմում վիտամինների և հանքանյութերի վերականգնումն է: Եթե չեք կարողանում բանջարեղեն կամ մրգային խյուս ուտել, կարող եք բուսական ծագում ունեցող, սննդանյութերով հարուստ կոկտեյլ խմել:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը




















Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»
Самолет Ан-2 потерпел крушение в Казахстане
В Литве высказались о нападении на Калининград
Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? ...
США заверили, что готовы помочь России по Украине
Пеку направо и налево, остановиться не могу: творожные ватрушки с любым джемом или ягодами — получат...
Армения оказалась перед выбором между Россией и Евросоюзом. Что это означает
«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»
Аннулирует ли ЦИК регистрацию Никола Пашиняна? «Паст»
Четыре Вардапета станут епископами