Դա ազատություն չէ՛, դա գարշելիությու՛ն է. Եվգենի Պետրոսյանը ժամանակակից կատակների մասին
Ռուսաստանի հանրահայտ հայազգի հումորիստ Եվգենի Պետրոսյանը գնահատել է ժամանակակից հումորիստների անպարկեշտ կատակները: Յութուբյան «Эмпатия Манучи» ալիքին տված հարցազրույցի ընթացքում նա դատապարտել է նման ելույթները և ասել, որ հումորիստները՝ հանդիսատեսի հետ միասին, «ծայրաստիճան իջել են»:
-Հումորը պետք է բարի լինի: Ես հավատով մարդ եմ, ես սատանայություն եմ համարում այն, երբ երիտասարդ կինը բեմ է բարձրանում, ցույց տալիս իր հեռախոսը և նշում, թե ինչպես է այն վաստակել սեռական ճանապարհով, - նշել է Պետրոսյանը, - հանդիսատեսը ծափահարում է: Նա հավանություն է տալիս դրան: Ես հասկանում եմ, որ մենք սպառնալի դրության մեջ ենք գտնվում:
Հումորիստի կարծիքով, նման կատակների ժողովրդականության պատճառով, արտիստներն «իրենց հնարավորություններում ծայրաստիճան իջել են»:
-Դա ազատություն չէ՛, դա գարշելիությու՛ն է, - շեշտել է նա՝ եզրափակելով, որ ապագայում նման հումորը կարող է հանգեցնել նրան, որ արտիստները “հեռուստատեսությանը բոլոր մանրամասներով ցույց կտան, թե ինչ են անում զուգարանում :
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը




















Аэропорт Пулково начал принимать и отправлять рейсы по согласованию
"Ростелеком" заявил о мощной DDoS-атаке на свою сеть
Невролог раскрыла, почему молодежь все чаще сталкивается с инсультами
Силы ПВО за ночь сбили 50 украинских БПЛА над территорией России
В Курской области задержан планировавший теракт против чиновника агент Киева
В «Роскосмосе» анонсировали развертывание первого модуля РОС в 2028 году
Пугачева приняла тяжелое решение о единственной квартире в Москве
Количество сбитых над Ленобластью украинских БПЛА увеличилось до восьми
Почему не позволили выступать с произведениями Арама Хачатуряна? «Паст»
Изрезанное голое тело девушки нашли на западе Москвы