Արդյո՞ք Ձեր և Ձեր զուգընկերոջ հարաբերությունները քաղաքակիրթ են
Ռուս հոգեբան Ն. Կոզլովն իր հոդվածում նշել է, որ քաղաքակիրթ հարաբերությունները այն հարաբերություններ են, որոնցում հաստատվել և իրագործվում են երկու կողմերի շահերը բավարարող կանոններ: Հոդվածը վերցրել ենք Psychologos.ru կայքից:
Հոգեբանի համաձայն՝ քաղաքակիրթ հարաբերություններում Ավագ-Կրտսեր դերերը բաժանված են՝ ըստ ոլորտների: Մի ոլորտում Ավագը Ձեր զուգընկերն է, իսկ Դուք Կրտսերն եք, մյուսում՝ հակառակը և այսպես շարունակ:
Եթե մարդիկ քաղաքակիրթ հարաբերություններ ստեղծելուն սովոր են, նրանք կստեղծեն նաև քաղաքակիրթ ընտանիք. ընտանիք, որը կունենա և կհետևի իր քաղաքակիրթ կանոններին և պայմանավորվածություններին: Քաղաքակիրթ ընտանիքներում մարդիկ միմյանց վերաբերվում են հարգանքով, նրանց հարաբերություններում «բազարը» տեղ չունի, նրանք կոնֆլիկտի վայրի ձևեր չեն կիրառում:
Եթե հասկանում եք, որ ձեր հարաբերությունները վատն են, նշանակում է, որ դա այդպես է: Իսկ եթե Ձեզ թվում է, որ հարաբերությունները որակյալ են, ապա կարող եք դա ստուգել՝ օգտագործելով հետևյալ պարզ չափանիշը:
Օրինակ՝ այնպիսի իրավիճակներ են ստեղծվում, երբ ուզում եք գովեստի հաճելի խոսք ասել, սակայն դա հաջող չի ստացվում, և զուգընկերը նեղվում կամ վիրավորվում է: Ոչ անմիջապես հետո՝ որոշ ժամանակ անց, դիմեք նրան՝ նշելով, որ դա Ձեզ մոտ վատ ստացվեց, և հարցրեք զուգընկերոջը՝ ինչպես ասել կամ անել, որ նա Ձեզ ճիշտ հասկանա, և դա վիրավորական չհնչի:
Եթե զուգընկերոջից նորմալ պատասխան ստանաք, եթե նա Ձեզ պատասխանի հանգիստ և հասկանալի ձևով, կնշանակի, որ ձեր հարաբերությունները որակյալ են:
Եթե Դուք պատասխան չստանաք, ապա ձեր հարաբերությունները դժվար է անվանել որակյալ. ինչ-որ բան այն չէ: Հնարավոր է, որ Ձեր զուգընկերը կուլտուրայի բավականաչափ մակարդակ չունի, կամ հնարավոր է, որ Դուք Ձեր հարցը բավարար չափով նրբանկատորեն չեք ձևակերպել, կամ գուցե Ձեզ չեն հարգում ինչպես հարկն է (երիտասարդության տարիքում սա հնարավոր է. կարգավիճակը ստեղծվում է տարիների ընթացքում): Պատճառները կարող են տարբեր լինել:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը




















Аэропорт Пулково начал принимать и отправлять рейсы по согласованию
"Ростелеком" заявил о мощной DDoS-атаке на свою сеть
Невролог раскрыла, почему молодежь все чаще сталкивается с инсультами
Геополитическое балансирование — на «нитке». «Паст»
Силы ПВО за ночь сбили 50 украинских БПЛА над территорией России
Пугачева приняла тяжелое решение о единственной квартире в Москве
В Курской области задержан планировавший теракт против чиновника агент Киева
В «Роскосмосе» анонсировали развертывание первого модуля РОС в 2028 году
Количество сбитых над Ленобластью украинских БПЛА увеличилось до восьми
А где же человечность? «Паст»