Հայ զինծառայողներին օգնելու համար հատկացվելու է ավելի քան մեկ միլիոն դոլար
«Հայաստան» համահայկական հիմնադրամը «Մենք և մեր սահմանները. բոլորս Արցախի համար» նախաձեռնության շրջանակներում հավաքված միջոցներից 1.100.000 դոլար է տրամադրվելու Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին:
«Այդ գումարից գրեթե 933.000 դոլարը փոխանցել է «OneArmenia» կազմակերպությունը, 100.000 դոլարը՝ Համահայկական հիմնադրամի Մոնրեալի մասնաճյուղը, իսկ մնացած գումարը նվիրաբերվել է ֆիզիկական անձանց կողմից»,- նշված է «Հայաստան» համահայկական հիմնադրամի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:
Նշված է նաև, որ հիմնադրամը շարունակելու է վիրավոր զինծառայողների բուժման և վերականգնման տարբեր ծրագրերի իրագործումը:
Տարբեր երկրների հայկական համայնքներում, Հայաստանի աջակցության և արցախցիներին օգնություն ցուցաբերելու նպատակով, դրամահավաքը շարունակվում է:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը




















Аэропорт Пулково начал принимать и отправлять рейсы по согласованию
Невролог раскрыла, почему молодежь все чаще сталкивается с инсультами
"Ростелеком" заявил о мощной DDoS-атаке на свою сеть
Силы ПВО за ночь сбили 50 украинских БПЛА над территорией России
В Курской области задержан планировавший теракт против чиновника агент Киева
В «Роскосмосе» анонсировали развертывание первого модуля РОС в 2028 году
Пугачева приняла тяжелое решение о единственной квартире в Москве
Полчаса — и достаю «зефирные» крашенки на Пасху. Нежные, матовые, с легким малиновым отливом
Количество сбитых над Ленобластью украинских БПЛА увеличилось до восьми
Изрезанное голое тело девушки нашли на западе Москвы