Կանայք զանգվածաբար սկսել են հրաժարվել դեկորատիվ կոսմետիկայից
Կանայք զանգվածաբար սկսել են հրաժարվել դեկորատիվ կոսմետիկայից՝ փոխարենը գերադասելով մաշկի խնամքի միջոցները: Այս մասին գրել է «Daily Star»-ը:
Հոդվածում նշված է, որ 2020 թվականին՝ անցյալ տարվա համեմատությամբ, բնական գեղեցկությունն ավելի առաջնահերթ է դարձել: «Foreo» ընկերության՝ երկու հազար կանանց մասնակցությամբ հետազոտությունը ցույց է տվել, որ անձնական հանդիպումների և հասարակական միջոցառումների կրճատման պատճառով փորձարկվողների 59%-ը հրաժարվել է դիմահարդարումից:
Վիճակագրության համաձայն՝ տասը կանանցից վեցն ընտրություն են կատարում՝ ի օգուտ խնամքի կոսմետիկայի, մինչդեռ յուրաքանչյուր հինգերորդը զարմացել է տանն ունեցած անպետք դեկորատիվ կոսմետիկայի քանակից: Ավելին՝ հարցվողների 42%-ը հայտարարել է, որ ցանկանում է կրճատել դրա քանակը:
-Նախկինում կանայք կոսմետիկայի մեծ պաշարներ ունեին, որոնք օգտագործում էին ամեն օր: Բայց այժմ նրանք իրենց ավելի ինքնավստահ են զգում, երբ նրանց մաշկը գտնվում է լավ վիճակում և արհեստական բարելավման կարիք չի ունենում, - պարզաբանել է ընկերության ներկայացուցիչը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը




















Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»
Самолет Ан-2 потерпел крушение в Казахстане
В Литве высказались о нападении на Калининград
Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? ...
США заверили, что готовы помочь России по Украине
Пеку направо и налево, остановиться не могу: творожные ватрушки с любым джемом или ягодами — получат...
Армения оказалась перед выбором между Россией и Евросоюзом. Что это означает
«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»
Аннулирует ли ЦИК регистрацию Никола Пашиняна? «Паст»
Четыре Вардапета станут епископами