Ժամկետային զինծառայողների ծնողների նախաձեռնող խմբի՝ պահանջներն ուղղված Արցախի ՊԲ-ին և պաշտպանության նախարարությանը
Արցախի պաշտպանության բանակում ծառայող ժամկետային զինծառայողների ծնողները նախաձեռնող խումբ են ստեղծել՝ մի շարք պահանջներ ուղղելով Արցախի պաշտպանության բանակին և պաշտպանության նախարարությանը:
Հարազատները բանակի ղեկավարությունից պահանջում են տղաներին տրամադրել ոչ թե շաբաթական արձակուրդ, այլ՝ 20 օր, որպեսզի նրանք հասցնեն անհրաժեշտ բուժզննում անցնել և սթափվեն 44-օրյա պատերազմից հետո:
Երկրորդ պահանջը ռոտացիայի իրագործումն է. Հայաստանի տարածքում ծառայող զինվորներին ուղարկել Արցախ, իսկ այնտեղի զինծառայողներին բերել Հայաստան:
Երրորդ պահանջը ռազմական գործողությունների մասնակիցների վաղաժամկետ զորացրումն է: Խումբը գտնում է, որ որպես պարգևատրում՝ պատերազմին մասնակցած զինծառայողների ծառայության ժամկետը պետք է կես տարով կրճատել:
-Հասկանալի է, որ բոլորի համար ծանր է: Բայց պետք է հաշվի առնել, որ անձնակազմի մեծ մասը, փաստորեն, շարքից դուրս է եկել. շատերը մահացել են, շատերը ծանր վիրավորվել: Դա հանգեցրել է ռեսուրսների պակասի: Հիմա, եթե մնացածներին էլ դուրս բերեն այնտեղից, պարզ չի լինի, թե ով կպաշտպանի Արցախը, - վերոնշյալ պահանջների կապակցությամբ ասել է Razm.info ռազմավերլուծական պորտալի համակարգող Կարեն Վրթանեսյանը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը




















Аэропорт Пулково начал принимать и отправлять рейсы по согласованию
Невролог раскрыла, почему молодежь все чаще сталкивается с инсультами
"Ростелеком" заявил о мощной DDoS-атаке на свою сеть
Силы ПВО за ночь сбили 50 украинских БПЛА над территорией России
В Курской области задержан планировавший теракт против чиновника агент Киева
В «Роскосмосе» анонсировали развертывание первого модуля РОС в 2028 году
Пугачева приняла тяжелое решение о единственной квартире в Москве
Полчаса — и достаю «зефирные» крашенки на Пасху. Нежные, матовые, с легким малиновым отливом
Количество сбитых над Ленобластью украинских БПЛА увеличилось до восьми
Изрезанное голое тело девушки нашли на западе Москвы