Հոլիվուդյան կինոստուդիաները՝ Ջոնի Դեփի «ներքին դևերի» մասին
Հոլիվուդյան կինոստուդիաները պատմել են տաղանդավոր հանրահայտ դերասան Ջոնի Դեփի «ներքին դևերի» մասին: Այս մասին հաղորդել է «The Hollywood Reporter»-ը:
Չնայած արվեստագետի՝ մեծ աստղ լինելու հանգամանքին՝ խոշոր ընկերություններն այլևս չեն ցանկանում աշխատել նրա հետ: Նրանք պնդում են, որ Դեփը՝ որպես Հոլիվուդի տիպիկ ներկայացուցիչ, մերժում չի հանդուրժում:
Դերասանի հետ համագործակցած ստուդիայի ղեկավարը հայտնել է որ Դեփը մշտապես ուշանում է, իսկ նրա սխալները թանկ են նստում նրա աշխատակիցների վրա: Մեկ այլ ստուդիայի ղեկավար ասել է, որ Ջոնի Դեփի հետ անհնար է գործ ունենալ, քանի որ «նա ռադիոակտիվ է»:
Աղբյուրի համաձայն՝ «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի աստղն ավելի վաղ չի ցանկացել սովորել ֆիլմերի իր խոսքերը, ուստի պահանջել է, որ իրեն հուշեն ականջակալների միջոցով: Բացի այդ, նա խնդրել է, որ նկարահանումների ժամանակ իրեն երկու անձնական օգնական տրամադրեն:
«Կարիբյան ծովի ծովահենները. Մեռյալները հեքիաթներ չեն պատմում» ժապավենի վրա աշխատելու ժամանակ Դեփն էքստազի ութ հաբ է խմել, ինչի պատճառով ֆիլմի նկարահանումները երկու շաբաթով դադարեցվել են:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը




















Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»
Самолет Ан-2 потерпел крушение в Казахстане
В Литве высказались о нападении на Калининград
Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? ...
США заверили, что готовы помочь России по Украине
Пеку направо и налево, остановиться не могу: творожные ватрушки с любым джемом или ягодами — получат...
Армения оказалась перед выбором между Россией и Евросоюзом. Что это означает
«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»
Аннулирует ли ЦИК регистрацию Никола Пашиняна? «Паст»
Четыре Вардапета станут епископами