Վիրուսաբանի խորհուրդները՝ Ամանորի սեղանի մթերքների ընտրության վերաբերյալ
«Թիվ 11 դիետա»-ի սկզբունքներին կարելի է հետևել նաև ամանորյա սեղանի համար մթերքներ ընտրելիս. սնվել օրական հինգ անգամ, հրաժարվել յուղոտ ու տապակած ուտելիքից, ալկոհոլից և քաղցրավենիքից: «Вечерняя Москва»-ին տված հարցազրույցի ընթացքում այսպիսի խորհուրդ է տվել բժիշկ-վիրուսաբան Անդրեյ Պլոտնիկովը:
Բժիշկը նշել է, որ «թիվ 11 դիետա»-ն ամենապարզ բուժական դիետան է, որի ժամանակ, յուղոտ սննդից բացի, կարելի է օգտագործել բոլոր մթերքները: Կերակուրները խաշում են, շոգեխաշում կամ թխում: Տապակած սնունդն արգելված է: Պլոտնիկովի համաձայն՝ այս դիետան օգնում է խուսափել ստամոքսաղիքային տրակտի հետ կապված խնդիրներից:
Մասնագետը նաև նշել է, որ վերոնշյալ դիետային հետևելն օգտակար է նաև կորոնավիրուսի կանխարգելման համար: Հեղուկի ընդունումը ևս կարևոր դեր ունի: Օրական պետք է օգտագործել առնվազն 1.5-2 լիտր հեղուկ: Թոքերի աշխատանքը կախված է նաև կենդանական ճարպեր պարունակող սնունդ օգտագործելուց, ուստի համավարակի շրջանում խորհուրդ չի տրվում հրաժարվել նման սննդից:
Սպիտակուցներով և վիտամիններով հարուստ սննդի շնորհիվ՝ օրգանիզմը հիվանդության ժամանակ ավելի արագ է վերականգնվում՝ վերացնելով ներքին օրգանների և բջիջների խաթարված գործառույթները: Պլոտնիկովը վստահեցրել է, որ «թիվ 11 դիետան» բարձրացնում է իմունիտետը և լրացնում սննդանյութերի ու վիտամինների պակասը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը




















Аэропорт Пулково начал принимать и отправлять рейсы по согласованию
"Ростелеком" заявил о мощной DDoS-атаке на свою сеть
Невролог раскрыла, почему молодежь все чаще сталкивается с инсультами
Геополитическое балансирование — на «нитке». «Паст»
Силы ПВО за ночь сбили 50 украинских БПЛА над территорией России
Пугачева приняла тяжелое решение о единственной квартире в Москве
В Курской области задержан планировавший теракт против чиновника агент Киева
В «Роскосмосе» анонсировали развертывание первого модуля РОС в 2028 году
Количество сбитых над Ленобластью украинских БПЛА увеличилось до восьми
А где же человечность? «Паст»