Ավտոմեքենաներին այլևս տեխզննման կտրոններ պետք չեն․ ԱԺ-ն որոշեց
Ճանապարհային ոստիկանությունը այսուհետև կարող է մեքենաները ստուգել էլեկտրոնային բազայի միջոցով, նաև կփոխվի տեխզննման հաճախականությունը:
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովը երկրորդ և վերջնական ընթերցմամբ կողմ է քվեարկել մեքենաների տեխնիկական զննության գործընթացի փոփոխությանը:
Այսուհետև մեքենաների դիմապակու վրա տեխզննման կտրոններ այլևս չեն փակցվի, փոխարենը անհրաժեշտ տվյալները ֆիքսվելու են էլեկտրոնային եղանակով։ Նախագծի մանրամասները նախօրեին ներկայացրել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը:
Նրա խոսքով՝ տեխզննման վերահսկողությունը բարձրացնելու համար այն կիրականացվի տվյալների էլեկտրոնային բազայի և հատուկ քարտի միջոցով ՝ տեխզննման կտրոնի փոխարեն: Քարտը լրացվելու է էլեկտրոնային եղանակով և պահվելում է տվյալների բազայում։ Դա ճանապարհային ոստիկանությանը թույլ կտա մեքենաներն էլեկտրոնային եղանակով ստուգել՝ առանց այն կանգնեցնելու։
Կփոխվի նաև տեխզննման հաճախականությունը։ Առաջին անգամ մեքենան պետք է տեխզննվի արտադրման չորրորդ տարում, հաջորդ 10 տարվա ընթացքում` 2 տարին մեկ անգամ, ապա`տարին մեկ։
Ընթացքի ժամանակ ծխելու տուգանքները փոխվեցին. ԱԺ ընդունեց օրենքի նախագիծը
Նշենք, որ Ճանապարհային ոստիկանության տվյալներով՝ մեկ տարում հանրապետությունում տեղի է ունենում 72-73 հազար վթար, որոնց հետևանքով 2019 թվականին մահացել է 343 մարդ։ Տարբեր գնահատականներով ՝ վթարների մինչև 30 տոկոսը պայմանավորված է մեքենաների անսարքությամբ




















Аэропорт Пулково начал принимать и отправлять рейсы по согласованию
"Ростелеком" заявил о мощной DDoS-атаке на свою сеть
Невролог раскрыла, почему молодежь все чаще сталкивается с инсультами
Силы ПВО за ночь сбили 50 украинских БПЛА над территорией России
В Курской области задержан планировавший теракт против чиновника агент Киева
В «Роскосмосе» анонсировали развертывание первого модуля РОС в 2028 году
Пугачева приняла тяжелое решение о единственной квартире в Москве
Количество сбитых над Ленобластью украинских БПЛА увеличилось до восьми
Почему не позволили выступать с произведениями Арама Хачатуряна? «Паст»
Изрезанное голое тело девушки нашли на западе Москвы