10-ամյա աղջիկը մահացել է TikTok-ում տարածված վտանգավոր «չելլենջը» կրկնելուց հետո
Սիցիլիայի Պալերմո քաղաքում 10-ամյա աղջիկը մահացել է շնչահեղձությունից՝ փորձելով կրկնել TikTok սոցիալական ցանցի վտանգավոր «չելլենջներից» մեկը, որը հայտնի է «բլեքաութ» (գիտակցության ժամանակավոր կորուստ) անունով: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Նշվում է՝ «չելլենջի» մասնակիցները գոտիով փաթաթել են պարանոցն, պահել շունչն ու նկարահանել տեսանյութը:
«Աղջկան լոգարանում է գտել հնգամյա քույրը. մահացածի կողքին եղել է հեռախոս: «Չելլենջի» հետևանքով, սոցցանցի մանկահասակ օգտատերը մահացել է հիվանդանոցում», - ասված է հաղորդագրության մեջ:
Դեպքից հետո երկրի իշխանությունները որոշում են կայացրել մինչև փետրվարի 15-ը արգելափակել սոցցանցի բոլոր չստուգված օգտատերերի հաշիվները:
Իր հերթին, TikTok-ը հայտնել է, որ ընկերությանը չի հաջողվել գտնել որևէ բովանդակություն, որը կարող է խրախուսել աղջկան մասնակցել այս «չելլենջին»: Այնուամենայնիվ, սոցիալական ցանցը պատրաստակամություն է հայտնել օգնել իշխանություններին ինքնասպանության հնարավոր դրդման հետաքննության հարցում:
«TikTok-յան համայնքի անվտանգությունը մեր բացարձակ գերակայությունն է, ուստի մենք թույլ չենք տալիս որևէ բովանդակությամբ խրախուսել կամ խթանել վտանգավոր վարքը», - ասել է TikTok- ի խոսնակը:




















Аэропорт Пулково начал принимать и отправлять рейсы по согласованию
"Ростелеком" заявил о мощной DDoS-атаке на свою сеть
Невролог раскрыла, почему молодежь все чаще сталкивается с инсультами
Силы ПВО за ночь сбили 50 украинских БПЛА над территорией России
В Курской области задержан планировавший теракт против чиновника агент Киева
В «Роскосмосе» анонсировали развертывание первого модуля РОС в 2028 году
Пугачева приняла тяжелое решение о единственной квартире в Москве
Количество сбитых над Ленобластью украинских БПЛА увеличилось до восьми
Почему не позволили выступать с произведениями Арама Хачатуряна? «Паст»
Изрезанное голое тело девушки нашли на западе Москвы