Ողբերգական ավտովթար. վարորդի 5-ամյա տղան տեղում մահացել է
Այսօր՝ հունվարի 23-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում:
Ժամը 20:30-ի սահմաններում, Վայոց ձորի մարզի Սերս գյուղի բնակիչ, 45-ամյա Արմեն Բենիամինյանը՝ իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով, Զառիթափ-Մարտիրոս ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում, ճանապարհի մերկասառույցի պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց և մխրճվել երկաթե արգելապատնեշի մեջ:
Վթարի հետևանքով ուղևոր, 5-ամյա Արամ Բենիամինյանը տեղում մահացել է, իսկ 10-ամյա Նարեկ Բենիամինյանը և ավտոմեքենայում գտնվող ևս 3 հոգի՝ վարորդի հետ, տեղափոխվել են Վայքի բժշկական կենտրոն՝ հետազոտման նպատակով,այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Աղբյուրի տեղեկություններով, մահացածն ու վիրավորը վարորդի որդիներն են:
Վթարի պատճատերից մեկն էլ այն է, որ նշված ճանապարհը սպասարկող Ճանշինի աշխատակիցները չեն բարեհաճել կատարել ճանապարհը մերկասառույցից մաքրելու, աղ ու ավազով մշակելու աշխատանքներ:




















Аэропорт Пулково начал принимать и отправлять рейсы по согласованию
"Ростелеком" заявил о мощной DDoS-атаке на свою сеть
Невролог раскрыла, почему молодежь все чаще сталкивается с инсультами
Силы ПВО за ночь сбили 50 украинских БПЛА над территорией России
В Курской области задержан планировавший теракт против чиновника агент Киева
В «Роскосмосе» анонсировали развертывание первого модуля РОС в 2028 году
Пугачева приняла тяжелое решение о единственной квартире в Москве
Количество сбитых над Ленобластью украинских БПЛА увеличилось до восьми
Почему не позволили выступать с произведениями Арама Хачатуряна? «Паст»
Изрезанное голое тело девушки нашли на западе Москвы