Ողբերգական դեպք Կոտայքում. վարորդը վրաերթի է ենթարկել մայր ու որդո. ՖՈՏՈ
Այսօր՝ հունվարի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 07:10-ի սահմաններում Քաղսի գյուղի գյուղապետարանի խաչմերուկում Հրազդանի բնակիչ, 51-ամյա Մանվել Ա.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Քաղսի գյուղի բնակիչ, 30-ամյա Վահե Դ.-ին, ապա նրան պատկանող ВАЗ 2110 մակնիշի ավտոմեքենան հրող Քաղսի գյուղի բնակիչ, 57-ամյա Արևհատ Դ.-ին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթից հետո Մանվել Ա.-ն վրաերթի ենթարկվածներին իր ավտոմեքենայով տեղափոխել է «Հրազդան» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ: Մինչ դեպքի վայրում աշխատում էր նույն վաշտի ավագ հետաքննիչ Արթուր Մինասյանը, հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Հրազդանի բաժին, որ Արևհատ Դ.-ն գիտակցության չալով՝ մահացել է:
Վրաերթի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Ա. Հարությունյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը վրաերթի ենթարկվածի մայրն էր: Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Հրազդանի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ գլխավորությամբ:





















Аэропорт Пулково начал принимать и отправлять рейсы по согласованию
"Ростелеком" заявил о мощной DDoS-атаке на свою сеть
Невролог раскрыла, почему молодежь все чаще сталкивается с инсультами
Силы ПВО за ночь сбили 50 украинских БПЛА над территорией России
В Курской области задержан планировавший теракт против чиновника агент Киева
В «Роскосмосе» анонсировали развертывание первого модуля РОС в 2028 году
Пугачева приняла тяжелое решение о единственной квартире в Москве
Количество сбитых над Ленобластью украинских БПЛА увеличилось до восьми
Почему не позволили выступать с произведениями Арама Хачатуряна? «Паст»
Изрезанное голое тело девушки нашли на западе Москвы