Որդուս մասին 113–րդ օրն է՝ լուր չունեմ. ծնողներիս տվյալներով՝ 282 գերի ունենք
Կառավարությունը ոչ մի բան չի ձեռնարկում, ինչ էլ որ արվել է այս ծնողների ջանքերի շնորհիվ է արվել։ Օրինակ, գերիների տվյալները ծնողներս ենք իմացել։ Մենք տվյալներ ունենք, որ 282 հաստատված գերի ունենք։ Այս մասին այսօր՝ փետրվարի 11–ին, Կառավարության դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց անհետ կորածի մայրը։
«Մեր ակցիայի պահանջն այն է, որ գոնե ՄԻԵԴ–ը դա հաստատի, որ կարողանանք հետ բերել մեր երեխաներին։ Այդ մասով ոչ մի աշխատանք չի կատարվում»,– նշեց նա։
Հարցին, թե որտեղի՞ց են գերիների թվի վերաբերյալ տվյալները, կինն ասաց, որ ադրբեջանական կայքերում եւ սոցցանցերում տարածված տեսանյութերն են ուսումնասիրել եւ նման եզրակացության եկել։
«Կոնկրետ իմ տղան նկարի մեջ չի երեւում, բայց հարսս կարողացել է նկարներով հագուստից համեմատելով հասկանալ, որ դա իմ տղան է։ Հասկանո՞ւմ եք, թե ինչ աշխատանքներ են կատարվել մեր կողմից, իսկ ղեկավարությունը մեզ հանգստացնում է, որտեղ գնում ես, ասում են՝ աշխատանքներ են կատարվում, բայց աշխատանքը ո՞րն է, երբ որդուս մասին արդեն 113–րդ օրն է լուր չունեմ»,– ասաց անհետ կորածի մայրը։




















Аэропорт Пулково начал принимать и отправлять рейсы по согласованию
"Ростелеком" заявил о мощной DDoS-атаке на свою сеть
Невролог раскрыла, почему молодежь все чаще сталкивается с инсультами
Силы ПВО за ночь сбили 50 украинских БПЛА над территорией России
В Курской области задержан планировавший теракт против чиновника агент Киева
В «Роскосмосе» анонсировали развертывание первого модуля РОС в 2028 году
Пугачева приняла тяжелое решение о единственной квартире в Москве
Количество сбитых над Ленобластью украинских БПЛА увеличилось до восьми
Почему не позволили выступать с произведениями Арама Хачатуряна? «Паст»
Изрезанное голое тело девушки нашли на западе Москвы