Ռոբերտ Քոչարյանը կրկին դատի է տվել Նիկոլ Փաշինյանին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին և Հայաստանի Հանրապետությանը: Այդ մասին Tert.am–ը տեղեկանում է «Դատալեքս» տեղեկատվական համակարգից:
Ապրիլի 7-ին հայց է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանին: Հայցը ներկայացրել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը:
Հայցով պահանջվում է հատուցել հայցվորի արդար դատաքննության իրավունքի խախտումը հաստատելու արդյունքում պատճառված ոչ նյութական վնասը, պատասխանող կողմին պարտավորեցնել հրապարակայնորեն հերքել հայցվորի վերաբերյալ հնչեցված արտահայտությունները, հատուցել զրպարտությամբ հայցվորին պատճառված ոչ նյութական վնասը։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի դեմ Ռոբերտ Քոչարյանը առաջին անգամ դատական հայց է ներկայացրել հրապարակայնորեն արտահայտված զրպարտության համար: Այն ժամանակ հայցադիմում ներկայացնելու առիթը Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հրապարակային հայտարարությունն էր:
Հայցվոր կողմի համոզմամբ՝ Ֆրանսիայում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած պարզաբանումները՝ այն ժամանակ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հայտնի հեռախոսազրույցի վերաբերյալ, վերաբերել է իրեն: Այս գործով վարույթը կարճվել էր հայցադիմումից հայցվոր կողմի հրաժարվելու հիմքով:




















Аэропорт Пулково начал принимать и отправлять рейсы по согласованию
"Ростелеком" заявил о мощной DDoS-атаке на свою сеть
Невролог раскрыла, почему молодежь все чаще сталкивается с инсультами
Количество сбитых над Ленобластью украинских БПЛА увеличилось до восьми
Пугачева приняла тяжелое решение о единственной квартире в Москве
Полчаса — и достаю «зефирные» крашенки на Пасху. Нежные, матовые, с легким малиновым отливом
Почему не позволили выступать с произведениями Арама Хачатуряна? «Паст»
Разве никто не знал закон,порядок и правила? «Паст»
Три человека пострадали при массированной атаке украинских дронов в ЛНР
«Когда соответствующие органы годами закрывают на всё глаза» «Паст»