ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թուրքիան հրդեհների ճիրանում
12 թուրքական գավառներում արգելվել է անտառներ գնալ երկրում տեւական անտառային հրդեհների պատճառով: Շրջանառվող տեղեկատվության համաձայն՝ Ստամբուլում, Չանաքալեում, Բալիքեսիրում, Քոջաելիում, Իզմիրում, Բուրսայում, Այդինում, Հաթայում, Քոնյայում, Ուշակում, Քրիքլարելիում եւ Գազիանթեփում բնակվող քաղաքացիներին արգելված է այցելել անտառային զանգվածներ: Այդտեղ մուտքն արգելվում է մինչեւ օգոստոսի վերջ, իսկ մի շարք գավառներում՝ մինչեւ համապատասխան որոշումը: Ավելի վաղ Թուրքիայի գյուղատնտեսության եւ անտառային տնտեսության նախարար Բեքիր Փաքդեմիրլին հայտնել է, որ 20 անտառային հրդեհների մարումը շարունակվում է երկրի հարավային վեց գավառներում: Հաղորդվում է նաեւ տարերային աղետի հետեւանքով չորս զոհերի եւ 183 տուժածների մասին: Հրդեհը հասել է թուրքական Բոդրում եւ Մարմարիս հանգստավայրեր, որոնց շրջանում տարհանվել են մարդիկ մի քանի հյուրանոցներում: ՌԻԱ Նովոստի-ի Բոդրումի քաղաքապետ Ահմեթ Արասը հայտնել է, որ գավառի մերձակայքում անտառային հրդեհը մարվել է, բոլոր տարհանված զբոսաշրջիկները վերադարձել են իրենց հյուրանոցներ, տուժածներ չկան:




















Аэропорт Пулково начал принимать и отправлять рейсы по согласованию
"Ростелеком" заявил о мощной DDoS-атаке на свою сеть
Невролог раскрыла, почему молодежь все чаще сталкивается с инсультами
Силы ПВО за ночь сбили 50 украинских БПЛА над территорией России
Количество сбитых над Ленобластью украинских БПЛА увеличилось до восьми
В «Роскосмосе» анонсировали развертывание первого модуля РОС в 2028 году
В Курской области задержан планировавший теракт против чиновника агент Киева
Почему не позволили выступать с произведениями Арама Хачатуряна? «Паст»
Пугачева приняла тяжелое решение о единственной квартире в Москве
Полчаса — и достаю «зефирные» крашенки на Пасху. Нежные, матовые, с легким малиновым отливом