Տոպը՝ ջինսի համադրությամբ. Նազենի Հովհաննիսյանի լուսանկարը Հունաստանից
Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ամառային կերպարը։
Ինստագրամյան էջում տեղադրված լուսանկարում դերասանուհին բաց գույնի տոպ է կրում, ջինսե տաբատ։ Նազենին արձակել է մազերը, արեւային ակնոց ընտրել։ «Բարի լույս ու խաղաղ կիրակի: Թող օրը լինի շարժման ու կիսատ գործերն ավարտելու: Էն, որ մի դար ձեր ձեռքը չէր հասնում էդ գործին, այ հենց դա ( կան չէ՞ այդպիսիք)»,- մեկնաբանություններում գրել է նա։

Ավելի վաղ արված գրառմամբ դերասանուհին նշել էր՝ աշխարհում ամենից ավարտունը մարդը պետք է լիներ, բայց ամենից անկատարն է: «Ու վատն այն է, որ էդպես էլ ոչինչ չհասկացավ Մարդը... ում տրվել էր կատարելությունն ու հավերժությունը, սերն ու արվեստը, մաքրությունն ու բարությունը: Մարդը էդպես էլ չսովորեց ընտրել լավն ու գեղեցիկը, և չփչացնել, ընտրել սերն ու չայլանդակել, ընտրել հավատարմությունն ու չդավաճանել, ընտրել բարին ու չչարանալ, ընտրել Աստծու ստեղծածն ու իր հոգին դժոխքի չվերածել.. Մարդը, ծնված բոլորից առավել, ու ինքնակամ դարձած բոլորից թերի... Ադավաճան մնար գոնե իր՝ մարդկային բնույթին...
Մարդու համար ստեղծված դրախտային աշխարհն ու Մարդը, որը ստեղծելուն զուգահեռ և առավել՝ սովորեց քանդել ու ոչնչացնել...

Մարդը, որը մեղքը տեսավ բոլորի ու ամենի մեջ, բայց էդպես էլ չսովորեց կարդալ իրեն, մարդը, որը մի քանի հազարամյակ էդպես չհասկացավ՝ ինչպես Մարդ մնալ»,- Ինստագրամում գրել էր նա։




















Аэропорт Пулково начал принимать и отправлять рейсы по согласованию
"Ростелеком" заявил о мощной DDoS-атаке на свою сеть
Невролог раскрыла, почему молодежь все чаще сталкивается с инсультами
Силы ПВО за ночь сбили 50 украинских БПЛА над территорией России
Количество сбитых над Ленобластью украинских БПЛА увеличилось до восьми
В «Роскосмосе» анонсировали развертывание первого модуля РОС в 2028 году
В Курской области задержан планировавший теракт против чиновника агент Киева
Почему не позволили выступать с произведениями Арама Хачатуряна? «Паст»
Пугачева приняла тяжелое решение о единственной квартире в Москве
Полчаса — и достаю «зефирные» крашенки на Пасху. Нежные, матовые, с легким малиновым отливом