ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանական գերությունից վերադարձած Մարալ Նաջարյանը Հայաստանում է
Բեյրութ -Երևան չվերթի ուղևորներից մեկը ուշանում էր, քույրը՝ Անին անհանգիստ էր՝ ինչ եղավ, հետո պարզվում է՝ «Զվարթնոց»-ի անձնագրայինի աշխատակիցներին տարօրինակ է թվացել ուղևորի ժամանակավոր անձնագիրը, ըստ որի նա երկրորդ անգամ է Հայաստան գալիս, բայց նախորդ անգամը չի հեռացել: Ադրբեջանական գերության մեջ 4 ամիս անցկացրած Մարալ Նաջարյանն է:
Մարալն ասում է՝ պարզաբանումները չձգձգվեցին՝ հենց իջեցրեց բժշկական դիմակը. «Ասացին՝ ուր է քո անձնագիրը, ասացի՝ Ադրբեջան մնաց, ասացի, որովհետև ես գերեվարված էի, ասաց՝ դիմակդ իջեցրու, և ճանաչեց ինձ»:
«Նորից եմ զրոյից սկսելու», – ծիծաղում է Մարալը: Նախորդ տարվա օգոստոսի վերջին էր Հայաստան եկել՝ այստեղ հաստատվելու ու նոր կյանք սկսելու համար: Ադրբեջանական երեք բանտերով անցնելուց հետո փորձելու է նորից. «Այս անգամ ավելի սիրահոժար եմ եկել, քանի որ անցած անգամները մի քիչ կմկմալու բան կար՝ ուզել և չուզելու, բայց այս անգամ հարյուր առ հարյուր ուզելով եկա»:




















Аэропорт Пулково начал принимать и отправлять рейсы по согласованию
"Ростелеком" заявил о мощной DDoS-атаке на свою сеть
Невролог раскрыла, почему молодежь все чаще сталкивается с инсультами
Силы ПВО за ночь сбили 50 украинских БПЛА над территорией России
Количество сбитых над Ленобластью украинских БПЛА увеличилось до восьми
В «Роскосмосе» анонсировали развертывание первого модуля РОС в 2028 году
В Курской области задержан планировавший теракт против чиновника агент Киева
Почему не позволили выступать с произведениями Арама Хачатуряна? «Паст»
Пугачева приняла тяжелое решение о единственной квартире в Москве
Полчаса — и достаю «зефирные» крашенки на Пасху. Нежные, матовые, с легким малиновым отливом