Որդին մոր դագաղում անհայտ կնոջ է հայտնաբերել
Հյուսիսային Կարոլինայից ողբացող որդին ցանկացել է միայն արժանապատիվ հուղարկավորություն կազմակերպել իր մոր համար, սակայն թաղման արարողության ժամանակ նայելով դագաղի մեջ՝ նրա զարդերով եւ հագուստով անծանոթ կնոջ է տեսել, հայտնում է USA.one-ը։ 75-ամյա Քեթրին Բ. Ուայթի դին պետք է լիներ դագաղի մեջ՝ Alexander Funeral Home-ում, բայց նրա տեղը զբաղեցրել է 91-ամյա Իլիզ Մաքկինիսի դին: Ըստ Mirror-ի՝ Մաքկինիսը նույն քաղաքում մահացել է մեկ օր առաջ եւ տեղափոխվել նույն թաղման բյուրո: Իլիզի ընտանիքի որոշ անդամներ թաղման ժամանակ կասկածել էին, որ ինչ-որ բան այն չէ՝ մտածելով, որ կինը նման չէ իրեն, բայց դա վերագրել էին զմռսմանը: Ոչ մեկի մտքով անգամ չէր կարող անցնել, որ Մակքինիսի տեղը այլ մարդ է գրավել: Ավաղ, երկու ընտանիքների համար փորձություններն այսքանով չեն ավարտվել: Մոտ ժամանակներս Իլիզի հարազատները ստիպված կլինեն արտաշիրմել Ուայթի դին, որը թաղվել էր նախքան այս խառնաշփոթը, էլ չենք խոսում սթրեսի մասին: «Նա դրան արժանի չէր,- ընդգծել է Ուայթի որդի Ջերի Բոումանը, ով մոր մահից առաջ խնամել էր նրան,- Ոչ ոք դրան արժանի չէ»:




















Аэропорт Пулково начал принимать и отправлять рейсы по согласованию
Кто такой Петер Мадьяр, победивший Виктора Орбана
Невролог раскрыла, почему молодежь все чаще сталкивается с инсультами
"Ростелеком" заявил о мощной DDoS-атаке на свою сеть
Количество сбитых над Ленобластью украинских БПЛА увеличилось до восьми
Пугачева приняла тяжелое решение о единственной квартире в Москве
Полчаса — и достаю «зефирные» крашенки на Пасху. Нежные, матовые, с легким малиновым отливом
Почему не позволили выступать с произведениями Арама Хачатуряна? «Паст»
Три человека пострадали при массированной атаке украинских дронов в ЛНР
Разве никто не знал закон,порядок и правила? «Паст»