Ջիվան Գասպարյանի եւ ընկերների բացօթյա համերգը՝ «Ֆրեսկո» փառատոնի շրջանակում
«Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 7-րդ միջազգային փառատոնի շրջանակում օգոստոսի 30-ին Աբովյան փողոցի Սբ. Աննա և Սբ. Կաթողիկե եկեղեցիների հարակից տարածքում տեղի ունեցավ Ջիվան Գասպարյան կրտսերի և ընկերների համերգը։ Երեկոյի ընթացքում հնչեցին Ջիվան Գասպարյանի ինչպես հին և սիրված ստեղծագործությունները, այնպես էլ՝ նոր մշակումներ։ Համերգային երեկոն ամբողջացրին կիթառահար, շրթհարմոնահար Արտակ Ներսիսյանը, բաս կիթառահար Հովհաննես Նալբանդյանը, հարվածային գործիքներ՝ Հակոբ Օրդակյան։
Համերգին հաջորդեց արդեն ավանդական դարձած կինոդիտում-քննարկումը: Ֆիլմերի բացօթյա ցուցադրումները կշարունակվեն մինչև սեպտեմբերի 1-ը Աբովյան փողոցի Սբ. Աննա և Սբ. Կաթողիկե եկեղեցիների հարակից տարածքում: Փառատոնին այս տարի ներկայացված 3000-ից ավել հայտից (85 երկիր) ընտրվել է 63 ֆիլմ (23 երկիր): Մրցութային ծրագրում ընդգրկվել են ֆիլմեր, որոնց ուղերձներն են մարդասիրությունը, հայրենասիրությունը, առողջ ապրելակերպը և այլ համամարդկային արժեքներ:
Փառատոնն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գլխավոր աջակցությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությամբ և աջակցությամբ և Հայաստանյան «Կլոր սեղան» հիմնադրամի աջակցությամբ՝ Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի (COVID-19) կանխարգելման և վերահսկման կանոնների պահպանմամբ։




















Аэропорт Пулково начал принимать и отправлять рейсы по согласованию
Кто такой Петер Мадьяр, победивший Виктора Орбана
Невролог раскрыла, почему молодежь все чаще сталкивается с инсультами
"Ростелеком" заявил о мощной DDoS-атаке на свою сеть
Количество сбитых над Ленобластью украинских БПЛА увеличилось до восьми
Пугачева приняла тяжелое решение о единственной квартире в Москве
Полчаса — и достаю «зефирные» крашенки на Пасху. Нежные, матовые, с легким малиновым отливом
Почему не позволили выступать с произведениями Арама Хачатуряна? «Паст»
Три человека пострадали при массированной атаке украинских дронов в ЛНР
Разве никто не знал закон,порядок и правила? «Паст»