Հայ գիտնականները առաջարկներ են ներկայացրել NASA-ին առաջիկա լուսնային ծրագրի շրջանակներում
Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային լաբորատորիայի Կոսմոլոգիայի և աստղաֆիզիկայի կենտրոնի գիտական խումբը ներգրավված է եվրոպական աստղագիտական ծրագրերից մեկում, որի նպատակն է մեծ ճշգրտությամբ ստուգել ֆիզիկայի ֆունդամենտալ օրենքները: Աշխատանքի արդյունքները անդրադառնում են GPS, ռուսական «Գլոնաս», եվրոպական «Գալիլեո» համակարգերի աշխատանքի վրա, այսինքն՝ ունեն կիրառական, կոմերցիոն նշանակություն: Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային լաբորատորիայի առաջատար գիտաշխատող Վահագն Գուրզադյանը, ով այդ ծրագրի ղեկավար խորհրդի անդամ է, նշեց, որ հիմա պատրաստում են նոր արբանյակ:
«Նոր արբանյակից ստացված արդյունքների ճշգրտությունը կլինի ավելի մեծ: Ասեմ, որ միջազգային համագործակցությունը մեզ համար հիմնական է: Այն նշաձողը, որը դրված է մեր հետազոտություններում, մի կողմից անդրադառնում է գիտական հոդվածներում, որոնք տեղ են գտնում ամենաբարձր վարկանիշ ունեցող գիտական ամսագրերում, մյուս կողմից աշխարհի առաջատար գիտական կենտրոնների հետ համագործակցությունում: Մենք աշխատում ենք այս նշաձողը պահպանել»,-ասաց Վահագն Գուրզադյանը:
Անդրադառնալով միջազգային համագործակցության մեկ այլ ծրագրի՝ Վահագն Գուրզադյանը նշեց, որ առաջարկներ են ներկայացրել նաև ամերիկյան «Արտեմիս» ծրագրին, որի շրջանակներում ամերիկացի տիեզերագնացներն առաջիկա տարիներին պետք է վերադառնան Լուսին: Մինչ այդ, NASA-ն հանդես է եկել առաջարկ-գաղափարներ հավաքագրելու նախաձեռնությամբ, թե ինչպիսի կարևորագույն խնդիրներ պետք է լուծեն տիեզերագնացները վայրէջք կատարելուց հետո: Մասնակցել են ամերիկյան և եվրոպական գիտական կենտրոնները: Հայ գիտնականները նույնպես նախագիծ են ներկայացրել, որտեղ ներկայացվում է, թե ինչ պետք է անեն տիեզերագնացները Լուսնի վրա այն տեխնոլոգիայով, ոըը ստեղծվել է Հայաստանում՝ Ազգային լաբորատորիայում: Առաջարկը հիմա գտնվում է Հյուսթոնում քննարկման փուլում:




















Аэропорт Пулково начал принимать и отправлять рейсы по согласованию
Кто такой Петер Мадьяр, победивший Виктора Орбана
Невролог раскрыла, почему молодежь все чаще сталкивается с инсультами
"Ростелеком" заявил о мощной DDoS-атаке на свою сеть
Количество сбитых над Ленобластью украинских БПЛА увеличилось до восьми
Пугачева приняла тяжелое решение о единственной квартире в Москве
Полчаса — и достаю «зефирные» крашенки на Пасху. Нежные, матовые, с легким малиновым отливом
Почему не позволили выступать с произведениями Арама Хачатуряна? «Паст»
Три человека пострадали при массированной атаке украинских дронов в ЛНР
Разве никто не знал закон,порядок и правила? «Паст»