Главная Лента Видео Поделиться
Экс-супруга блогера Лерчек приговорили к 7 годам колонии Гимнаст Артур Аветисян завоевал полный комплект наград Кубка мира «Армения – земля потомков Ноя»: французское издание WSJ: Трамп собирается возобновить удары по Ирану после провала мирных переговоров Кто такой Петер Мадьяр, победивший Виктора Орбана Нарек Карапетян: Венгрия выбрала перемены, скоро и в Армении это произойдет В аэропорту Ярославля введены ограничения на полеты самолетов Пять военных самолетов с наибольшей дальностью полета Народные приметы на 13 апреля: что можно и нельзя делать Силы ПВО за ночь перехватили 33 украинских беспилотника над территорией России В Израиле руководителем «Моссада» назначили генерал-майора Романа Гофмана Press TV: Иран пригрозил выйти из переговоров, если бомбардировки Ливана возобновятся
Экс-супруга блогера Лерчек приговорили к 7 годам колонииГимнаст Артур Аветисян завоевал полный комплект наград Кубка мира«Армения – земля потомков Ноя»: французское изданиеWSJ: Трамп собирается возобновить удары по Ирану после провала мирных переговоровКто такой Петер Мадьяр, победивший Виктора ОрбанаНарек Карапетян: Венгрия выбрала перемены, скоро и в Армении это произойдетВ аэропорту Ярославля введены ограничения на полеты самолетовПять военных самолетов с наибольшей дальностью полетаНародные приметы на 13 апреля: что можно и нельзя делатьСилы ПВО за ночь перехватили 33 украинских беспилотника над территорией РоссииВ Израиле руководителем «Моссада» назначили генерал-майора Романа ГофманаСнова на те же грабли. «Паст»Очередной «пузырь» на политическом поле лопнул. «Паст»Когда сформируется новая власть? «Паст» Гуманитарная миссия «Евразии»: возвращение темы Арцаха в медиаповестку, несмотря на попытки её замалчивания. «Паст»Press TV: Иран пригрозил выйти из переговоров, если бомбардировки Ливана возобновятсяПрокуратура отклонила ходатайство об изменении меры пресечения в отношении Давида МинасянаСК Армении: По факту ДТП в селе Агин Ширакской области инициировано уголовное производствоГлавы МИД Армении и Эстонии подписали меморандум о взаимопонимании между двумя ведомствамиЧисло жертв израильских ударов по Ливану возросло до 303

Բիզնեսի համար սպասված նորություններ․ ՊԵԿ

Հարկ վճարողները մինչև ապրիլի 20-ը 2020 թվականի հաշվետու ժամանակաշրջանի համար շահութահարկի հաշվետվությունը ներկայացնելիս առաջին անգամ նոր`ավելի ցածր դրույքաչափ են կիրառելու:

Շահութահարկի նախկին`20%-ի փոխարեն արդեն գործում է 18% դրույքաչափը, ինչը հնարավորություն կտա բիզնեսին, ազատ ֆինանսներ ունենալով, տնօրինել`ընկերության առաջնահերթություններից ելնելով:

Պետական եկամուտների կոմիտեի կանխատեսմամբ` հօգուտ բիզնեսի կատարված փոփոխության ազդեցությունը պետբյուջեի հարկային եկամուտների վրա հնարավոր կլինի գնահատել 2021թ. ապրիլի 20-ից հետո, երբ ներկայացված կլինենշահութահարկի հաշվարկները:

Բիզնեսը շրջանառու միջոցները տնօրինելու ևս մեկ հնարավորություն կունենա, եթե օրենքի ուժ ստանա ավելացված արժեքի հարկի գումարները նոր մեխանիզմով բիզնեսին վերադարձնելու ՊԵԿ-ի առաջարկը:

«Ներկայումս ներմուծվող և ՀՀ տարածքում ձեռքբերված ապրանքների դիմաց վճարված ԱԱՀ գումարները տնտեսվարողները ստանում են եռամսյակը մեկ անգամ, իսկ  նախագծով առաջարկում ենք վերադարձնել յուրաքանչյուր ամիս:

Կարծում ենք` սա դրական ազդեցություն կունենա բիզնեսի համար` իրենց ապրանքաշրջանառությունը, լիկվիդայնությունը ապահովելու և ավելի ճկուն, բարենպաստ միջավայրում գործելու հարցում»,-վստահեցնում է ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը:

 

Կոմիտեն նախագծում առաջարկում է ԱԱՀ գումարները վերադարձնել հաշվարկը ներկայացնելուց հետո`չսպասելով մինչև հաջորդող ամսվա 20-ը:

Բացի այդ, պարզեցված ընթացակարգով նախատեսված 40 մլն դրամ առավելագույն սահմանաչափն արդեն ոչ թե եռամսյակին, այլ ամեն ամսվան կվերաբերի։ Արդյունքում ավելի շատ հարկ վճարող կօգտվի ԱԱՀ վերադարձի հնարավորությունից։

Մարտահրավերներով աչքի ընկած 2020 թվականի ընթացքում պետությունը ներդրումները խթանելու նաև մեկ այլ մեխանիզմ է մշակել:

Բիզնեսը կարող է մաշվածությունը հաշվարկելու 1 տարուց ոչ պակաս ցանկացած ժամկետ ընտրել ու հետագայում որպես ծախս նվազեցնել շահութահարկից:

«Այն հիմնական միջոցների համար, որոնք ներմուծվել կամ ձեռք են բերվել 2020թ. հուլիսի 1-ից մինչև 2021 թ. դեկտեմբերի 31-ը, հարկ վճարողները հնարավորություն ունեն ընտրելու ամորտիզացիայի ցանկացած ժամկետ` օգտակար ծառայության ժամկետ, որոնք ընդամենը պետք է պակաս չլինեն մեկ տարուց:

Այսինքն` շատ արագ ամորտիզացնելու հնարավորություն կունենան»,-ընդգծում է ՊԵԿ վարչարարության մեթոդաբանության և ընթացակարգերի վարչության պետ Հրաչյա Մուրադյանը:

2021 թվականից հարկման գրեթե բոլոր համակարգերում գործողները տարբերություն կզգան նաև եկամտային հարկը հաշվարկելիս:

Եկամտային հարկի 23 %-ի փոխարեն գործելու է 22 % դրույքաչափը և օրենսդրական փոփոխությունների համաձայն` մինչև 2023 թվականը` յուրաքանչյուր տարի, մեկ տոկոսային կետովնվազելու է:

ՊԵԿ-ի գնահատմամբ` կատարված և առաջարկվող այս փոփոխությունները բիզնեսի ընդառաջ քայլ են, որոնց արդյունքները տեսանելի կլինեն մոտ ապագայու