TikTok-ն Իտալիայում մասամբ կարգելափակեն 10-ամյա երեխայի մահից հետո
PanARMENIAN.Net - Իտալիայի անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը որոշել է ժամանակավորապես արգելափակել TikTok սոցցանցի բոլոր այն օգտահաշիվները, որոնց տարիքը ճշգրիտ որոշվել չի կարող, պատճառը 10-ամյա աղջնակի մահն է, փոխանցում է ՌԳԲ-ն։
Սահմանափակումը տևելու է մինչև փետրվարի 15-ը, որոշման պատճառը Պալերմոյում 10-ամյա աղջկա մահն է, որը կարող էր փորձել «սոցցանցում թրենդային հոլովակ նկարել»։
Իտալական լրատվամիջոցների տվյալներով՝ ծնողներն աղջկան գտնել են հեռախոսը ձեռքին, լոգասենյակում՝ անգիտակից վիճակում։
Երեխան ծանր վիճակում հոսպիտալացվել է, բժիշկները նրա կյանքը փրկել չեն կարողացել։ Ենթադրաբար աղջիկը փորձել է մասնակցել մեծ տարածում ունեցող մարտահրավերին, որը ներառում էր նաև «խեղդվել»։ Իտալիայի դատախազությունում քրգործ է հարուցվել ինքնասպանության հասցնելու հոդվածով։
TikTok-ի ներկայացուցիչն իր հերթին նշել է, որ ադմինիստրացիան իր սոցցանցում չի գտել ինքնասպանության դրդող որևէ բովանդակություն։
TikTok-ը երիտասարդների ու դեռահասների շրջանում մեծ տարածում ունեցող սոցցանց է, որտեղ միլիոնավոր դիտումներ կարող են բաժին հասնել անգամ հայտնիություն չունեցող անձանց։ Աշխարհի որոշ երկրներում այն արգելափակված է, ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը նույնն արել էր նաև ԱՄՆ-ում։




















Аэропорт Пулково начал принимать и отправлять рейсы по согласованию
Кто такой Петер Мадьяр, победивший Виктора Орбана
Невролог раскрыла, почему молодежь все чаще сталкивается с инсультами
"Ростелеком" заявил о мощной DDoS-атаке на свою сеть
Количество сбитых над Ленобластью украинских БПЛА увеличилось до восьми
Пугачева приняла тяжелое решение о единственной квартире в Москве
Полчаса — и достаю «зефирные» крашенки на Пасху. Нежные, матовые, с легким малиновым отливом
Почему не позволили выступать с произведениями Арама Хачатуряна? «Паст»
Три человека пострадали при массированной атаке украинских дронов в ЛНР
Разве никто не знал закон,порядок и правила? «Паст»