Զանգակատուն համայնքում նշվել է Պարույր Սևակի ծննդյան տարեդարձը
1924 թ․-ի այս օրը Արարատի մարզի Զանգակատուն համայնքում ծնվել է հայ մեծանուն գրող, հանճարեղ բանաստեղծ Պարույր Սևակը. այսօր նա կդառնար 97 տարեկան: Ձևավորված ավանդույթի համաձայն` պոետի ծննդավայրում նշվել է նրա ծննդյան տարեդարձը, կազմակերպվել է փոքրիկ հուշ-ցերեկույթ, որին ներկա է եղել Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը: Ցերեկույթին մասնակցել է նաև «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը, ինչպես նաև արվեստագետներ, տարբեր դպրոցների աշակերտներ ու ուսուցիչներ, համայնքի բնակիչներ, Սևակի պոեզիայի սիրահարներ: Ներկաները ծաղիկներ են խոնարհել Պարույր Սևակի հիշատակին նվիրված շիրմաքարի մոտ, վերհիշել բանաստեղծի կյանքի պատմությունն ու նրա ստեղծագործությունները: Ողջունելով հյուրերին` Պարույր Սևակի տուն-թանգարանի տնօրեն Սևակ Ղազարյանը շնորհակալություն է հայտնել նրանց ներկայության համար և հանդես է եկել ողջույնի խոսքով` ընդգծելով, որ պետք է կարողանանք վառ պահել մեծն հայի հիշատակը:




















Аэропорт Пулково начал принимать и отправлять рейсы по согласованию
Кто такой Петер Мадьяр, победивший Виктора Орбана
Невролог раскрыла, почему молодежь все чаще сталкивается с инсультами
"Ростелеком" заявил о мощной DDoS-атаке на свою сеть
Количество сбитых над Ленобластью украинских БПЛА увеличилось до восьми
Пугачева приняла тяжелое решение о единственной квартире в Москве
Полчаса — и достаю «зефирные» крашенки на Пасху. Нежные, матовые, с легким малиновым отливом
Почему не позволили выступать с произведениями Арама Хачатуряна? «Паст»
Три человека пострадали при массированной атаке украинских дронов в ЛНР
Разве никто не знал закон,порядок и правила? «Паст»