Ուղևորություն դեպի առեղծվածների աշխարհ, որը դուրս է երկրային տրամաբանության սահմաններից (լուսանկարներ)
Երկիր մոլորակի պատմությունը լի է տպավորիչ առեղծվածներով, որոնք բացահայտելու համար մի ամբողջ հավերժություն է հարկավոր:
AdMe.ru կայքը բոլոր հետաքրքրասերներին առաջարկում է ուշագրավ ուղևորություն կատարել դեպի առեղծվածների աշխարհ, որը դուրս է երկրային տրամաբանության սահմաններից:
Սակսայուաման վանական համալիր, Պերու

Վանական այս համալիրն ապշեցնում է իր ճարտարապետությամբ ու շինարարական բացառիկ տեխնոլոգիայով: Տարբեր ձևի ու չափի քարերն առանց ամրացնող նյութի այնպես անթերի են շարված իրար վրա, որ անգամ թղթի կտորը հնարավոր չէ անցկացնել դրանց արանքով: Բացի այդ՝ ամեն քարի մակերևույթը հիանալի մշակված է:
Արևի դարպասներ, Բոլիվիա

Արևի դարպասները գտնվում են հնագույն ու առեղծվածային Տիուանակու քաղաքում, որտեղից, չի բացառվում, որ առաջացել են առաջին մարդիկ: Մասնագետներն առայսօր գաղափար չունեն, թե ինչ իմաստ են կրում դարպասի վրայի նկարները:
Կոթող, Եգիպտոս

Այս հնագույն կոթողի ահռելի չափերն ուղղակի զարմացնում են: Մարդիկ սկսել են այն փորել անմիջապես ժայռի մեջ, սակայն կոթողի վրա ճաքեր են առաջացել, ու աշխատանքն այդպես էլ ավարտին չի հասցվել:
Քարե դարի թունելները
Ամբողջ Եվրոպայով մեկ` Շոտլանդիայից մինչև Թուրքիա ձգվող ստորգետնյա թունելային ցանցի բացահայտումը խոսում է այն մասին, որ Քարե դարում ապրող մարդիկ իրենց ժամանակն անցկացրել են ոչ միայն որսով զբաղվելով, այլև նման բարդ ճանապարհներ հարթելով: Թունելների ստեղծման պատմությունն առայսօր շարունակում է գաղտնիք մնալ: Մասնագետների մի մասը կարծում է, որ դրանք նախատեսված են եղել մարդկանց գազաններից պաշտպանելու, իսկ մյուս մասի կարծիքով`ապահով պայմաններում ճամփորդելու համար:
Կոստա Ռիկայի հսկայական քարե գնդերը
Կատարյալ կլոր ձև ունեցող առեղծվածային քարե գոյացությունները հետաքրքրում են ոչ միայն իրենց տեսքով, այլև` անհասկանալի ծագումնաբանությամբ ու առաքելությամբ: Դրանք հայտնաբերվել են 20-րդ դարի 30-ական թվականներին` ջունգլիներում: Ըստ լեգենդի՝ դրանց ներսում ոսկի է եղել, սակայն ուսումնասիրությունները ցույց են տվել, որ գնդերը դատարկ են:




















Аэропорт Пулково начал принимать и отправлять рейсы по согласованию
Кто такой Петер Мадьяр, победивший Виктора Орбана
Невролог раскрыла, почему молодежь все чаще сталкивается с инсультами
"Ростелеком" заявил о мощной DDoS-атаке на свою сеть
Количество сбитых над Ленобластью украинских БПЛА увеличилось до восьми
Пугачева приняла тяжелое решение о единственной квартире в Москве
Полчаса — и достаю «зефирные» крашенки на Пасху. Нежные, матовые, с легким малиновым отливом
Почему не позволили выступать с произведениями Арама Хачатуряна? «Паст»
Три человека пострадали при массированной атаке украинских дронов в ЛНР
Разве никто не знал закон,порядок и правила? «Паст»