Главная Лента Видео Поделиться
Экс-супруга блогера Лерчек приговорили к 7 годам колонии Гимнаст Артур Аветисян завоевал полный комплект наград Кубка мира «Армения – земля потомков Ноя»: французское издание WSJ: Трамп собирается возобновить удары по Ирану после провала мирных переговоров Кто такой Петер Мадьяр, победивший Виктора Орбана Нарек Карапетян: Венгрия выбрала перемены, скоро и в Армении это произойдет В аэропорту Ярославля введены ограничения на полеты самолетов Пять военных самолетов с наибольшей дальностью полета Народные приметы на 13 апреля: что можно и нельзя делать Силы ПВО за ночь перехватили 33 украинских беспилотника над территорией России В Израиле руководителем «Моссада» назначили генерал-майора Романа Гофмана Press TV: Иран пригрозил выйти из переговоров, если бомбардировки Ливана возобновятся
Экс-супруга блогера Лерчек приговорили к 7 годам колонииГимнаст Артур Аветисян завоевал полный комплект наград Кубка мира«Армения – земля потомков Ноя»: французское изданиеWSJ: Трамп собирается возобновить удары по Ирану после провала мирных переговоровКто такой Петер Мадьяр, победивший Виктора ОрбанаНарек Карапетян: Венгрия выбрала перемены, скоро и в Армении это произойдетВ аэропорту Ярославля введены ограничения на полеты самолетовПять военных самолетов с наибольшей дальностью полетаНародные приметы на 13 апреля: что можно и нельзя делатьСилы ПВО за ночь перехватили 33 украинских беспилотника над территорией РоссииВ Израиле руководителем «Моссада» назначили генерал-майора Романа ГофманаСнова на те же грабли. «Паст»Очередной «пузырь» на политическом поле лопнул. «Паст»Когда сформируется новая власть? «Паст» Гуманитарная миссия «Евразии»: возвращение темы Арцаха в медиаповестку, несмотря на попытки её замалчивания. «Паст»Press TV: Иран пригрозил выйти из переговоров, если бомбардировки Ливана возобновятсяПрокуратура отклонила ходатайство об изменении меры пресечения в отношении Давида МинасянаСК Армении: По факту ДТП в селе Агин Ширакской области инициировано уголовное производствоГлавы МИД Армении и Эстонии подписали меморандум о взаимопонимании между двумя ведомствамиЧисло жертв израильских ударов по Ливану возросло до 303

«Ես էլ եմ մարդ ու կարող եմ տրվել իմ սեփական հույզերին, բայց չունեի դրա հնարավորությունը». Հռիփսիմե Սարգսյանը՝ «Շիրազի Վարդի» ավարտի և դադար վերցնելու մասին

Դերասանուհի Հռիփսիմե Սարգսյանի մասնակցությամբ «Շիրազի Վարդը» հեռուստասերիալն օրերս ավարտվեց, դերասանուհին որոշել է դադար վերցնել: Tert.am Life-ի հետ զրույցում Հռիփսիմեն պատմել է դադարի պատճառների, սպառվելու և իր ստեղծագործությունների մասին:

Հռիփսիմեի խոսքով՝ կկարոտի իր կերպարին, որովհետև 1 տարի միասին էին, կապվածություն է ստեղծվել:

«Շողերին մարմնավորելը բարդ էր, այդ պատճառով հիմա սպառված եմ: Կա ցուցադրական դերասանական խաղ, երբ դերասանը չի ապրում կերպարի ապրումները, բայց ես ապրել եմ այն, ինչ Շողերը, ամեն ինչ անցկացրել եմ իմ միջով, քանի որ չունեմ դերասանական այդ պրոֆեսիոնալիզմը: Կարծում եմ՝ դեռ փոքր եմ, այդ էմոցիաները պետք է գան պրակտիկայի հետ, ինձ դեռ երկար տարիներ են պետք, բայց սկսնակ ժամանակ ինքդ քո նկատմամբ շատ պահանջկոտ ես, պատրաստ ես շատ բաների, որովհետև կայանալու կարիք ունես, ինչն օգնում է մոտիվացվել և կերտել բարդ հոգեբանական դերերը» ,- ասաց նա:

Ըստ դերասանուհու՝ դադարի կարիք ունի, որովհետև կերպարի բացասական զգացմունքները իր մեջ են մնացել: «Ժողովրդական լեզվով ասած՝ «մնացել եմ կերպարի տակ», այդ պատճառով հիմա դատարկ եմ: Նաև հեռուստադիտողը հոգնում է նույն դեմքերից, դերասանը հոգնում է տեսախցիկից, անընդհատ նկարահանվելը կարող է նաև դեպրեսիաների պատճառ դառնալ: Դադարների կարիք միշտ կա, նաև կարևոր է՝ տարբեր ռեժիսորների հետ աշխատել, որովհետև ամեն ռեժիսոր մի դպրոց է, ես արդեն երկու տարի է՝ աշխատում եմ Ելենա Արշակյանի թիմի հետ: Չնայած շատ գոհ եմ՝ պետք է աշխատել նաև այլ մարդկանց հետ: Նույն աշխատաոճը դերասանին լճացման է տանում» ,- նշեց նա:

Հռիփսիմեն նկատեց, որ անցնող 2020 թվականը բարդ տարի էր: «Ամբողջ տարվա ընթացքում ինչ ասես, որ չպատահեց՝ սկսած համաճարակից, վերջացած՝ պատերազմով: Մարդիկ դիտում են հեռուստասերիալը՝ առանց պատկերացնելու, թե ինչ է տեղի ունենում կադրի հետևում: Դերասաններից շատերը՝ այդ թվում ես, իմ հարազատներից շատերը, վարակվեցինք կորոնավիրուսով, դերասաններից, ընկերներիցս, հարազատներիցս շատերն առաջնագծում էին՝ պատերազմի մեջ, իսկ ես պետք է խաղայի: Ես էլ եմ մարդ ու կարող եմ տրվել իմ սեփական հույզերին, բայց չունեի դրա հնարավորությունը: Գիտակցելով, որ շատ մարդիկ սպասում են սերիալին գոնե մեկ ժամով աղետալի լուրերից ցրվելու համար՝ կատարում էինք մեր աշխատանքը» ,- ասաց նա:

Հռիփսիմեն նաև բանաստեղծություններ է գրում, նա ընդգծեց, որ դադարի ընթացքում նորություններ է ունենալու: «Կարծում եմ՝ այն, ինչ գրում եմ, արժանի է ոչ միայն համացանցում լինելուն: Այդ մտքին ինձ տարել են իմ հետևորդները, ընկերները, ընթերցողները: Երբեք չէի կարող մտածել, որ կարող եմ ընթերցողներ ունենալ, այն էլ այս ժամանակներում, երբ ասում են՝ գիրք չեն կարդում: Չեմ ուզում շատ բացահայտումներ անել, բայց որոշ ժամանակ անց նորություններ կլինեն» ,- նշեց նա:

Հարցին, թե ի՞նչ է իրեն պետք ստեղծագործելու համար, Հռիփսիմեն պատասխանեց. «Ինձ ստեղծագործելու համար բողոք և ցավ է պետք: Եթե ամեն ինչ լավ է, իրերն իրենց տեղում են և բողոք չկա, չեմ կարող ստեղծագործել, իմ ստեղծագործությունը չի կարող իրական արժեք ունենալ: Մարդիկ կան, որ հակառակն են պնդում, բայց ինձ մոտ այդպես չէ: Ներսումս ինչ-որ գործընթաց է տեղի ունենում, սկսում եմ հակառակվել հասարակությանը, ժամանակաշրջանին, կարծրատիպերին և այդ կոնֆլիկտից ծնվում է ստեղծագործությունը: Ես ունենում եմ հանգստի ու դատարկության պահեր և, մարդկանցից բավարարվածություն չստանալով, ինքնաբերաբար սկսում եմ ստեղծագործել: Հետաքրքիրն այն է, որ բանաստեղծությունը, կարծես, հայտնվի իմ առջև, ես չեմ գրում-ջնջում, միանգամից մտքերս թղթին եմ հանձնում»:

Հռիփսիմեն նաև ասաց, որ ստեղծագործությունների մեջ հավասարաչափ կարևորում է ձևն ու բովանդակությունը: «Բոլոր ժամանակների կոնֆլիկտն է՝ կարևորել ձևը, թե՞ բովանդակությունը: Մեր ժամանակներում ստեղծագործությունները հաճախ են ընկնում ձևի հետևից, բայց բովանդակությունը պակաս կարևոր չէ: Ավանգարդ մտածողությունն իմ ասածը չի ժխտում. դու կարող ես լինել հետաքրքիր և բովանդակ: Երբ գնում ենք դեպի անտիկ ժամանակաշրջան, տեսնում ենք, որ միայն ֆորմալիստ ոչ մի գրողի ստեղծագործություններ չեն, որ արժևորվել են: Իսկ այն ստեղծագործությունները, որոնք բովանդակության հաշվին են ստեղծագործություն, դարերով են մնում: Իմ ամենասիրելի պոետը Չարենցն է, նրանից հանճարեղ մարդ և գրող աշխարհում չկա, շատ բարձր եմ գնահատում նրան» ,- եզրափակեց դերասանուհին: