Հայ վիրшբույժը ղեկшվարել է երկпւ ձեռքի եւ ուսի փոխպшտվшստման՝ шշխшրհում առաջին վիրшհшտությունը
Լիոնում անցկացվել է երկու ձեռքի եւ ուսի փոխպատվաստման՝ աշխարհում առաջին վիրահատությունը: Իսլանդացի պացիենտը 2 ձեռքը կորցրել էր 23 տարի առաջ՝ աշխատանքի ընթացքում դժբախտ պատահարի հետեւանքով: Վիրահատությունը ղեկավարել է հայ վիրաբույժ Արամ Ղազարյանը:
Ինչպես պատմում է The Guardian-ը, 48-ամյա Ֆելիքս Գրետարսոնը 1998 թվականին աշխատել է որպես էլեկտրիկ, եւ աշխատանքի ժամանակ նա լուրջ այրվածք է ստացել, որի պատճառով կորցրել է երկու ձեռքը, բազմաթիվ կոտրվածքներ եւ ներքին վնասվածքներ ստացել: 3 ամիս նա կոմայի մեջ է եղել, մի քանի վիրահատության ենթարկվել, այդ թվում ՝ լյարդի փոխպատվաստման:
Այդ պահից ի վեր նա երազել է ձեռքերի փոխպատվաստման մասին, սակայն մի քանի տարի է պահանջվել հարմար դոնորական ձեռքեր գտնելու համար:Վիրահատությանը ներգրավվել է ավելի քան 50 բուժաշխատող: Արամ Ղազարյանի ղեկավարած վիրահատությունը հաջող է անցել:Վիրահատության ժամանակ թիմը ոչ միայն փոխպատվաստել է ձեռքերը, այլ նաեւ լիարժեք վերականգնել է ձախ ուսը:Այժմ պացիենտը վերականգնվում է վիրահատությունից հետո:
Դեռ դժվար է ասել, թե որքան շարժունակություն կվերականգնվի, սակայն հայտնի է, որ անցած 9 օրերի ընթացքում պացիենտի մոտ ոչ մի բարդացում չի եղել:




















Аэропорт Пулково начал принимать и отправлять рейсы по согласованию
Кто такой Петер Мадьяр, победивший Виктора Орбана
Невролог раскрыла, почему молодежь все чаще сталкивается с инсультами
"Ростелеком" заявил о мощной DDoS-атаке на свою сеть
Количество сбитых над Ленобластью украинских БПЛА увеличилось до восьми
Пугачева приняла тяжелое решение о единственной квартире в Москве
Полчаса — и достаю «зефирные» крашенки на Пасху. Нежные, матовые, с легким малиновым отливом
Почему не позволили выступать с произведениями Арама Хачатуряна? «Паст»
Три человека пострадали при массированной атаке украинских дронов в ЛНР
Разве никто не знал закон,порядок и правила? «Паст»