«Մենք սպասում էինք, որ Քարին տակում դրանց ողնաշարը պիտի ջարդենք, բայց…»․ Շուշիի քաղաքապետ
«Շուշիի պաշտպանությունը պետք էր կազմակերպել Հադրութից»,- այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց հայկական Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը: Նրա խոսքով՝ ավել վաղ պետք էր մտածել ու պատրաստվել այս սցենարին, որ թշնամին չհասներ Շուշի:
«Հադրութից պետք է մտածեինք, որ գալիս են: Ամեն անգամ նշում էին, որ նահանջում ենք, որ ռմբակոծենք, որ օղակի մեջ գցենք, սրանց վերջը տանք, բայց նահանջելով՝ հասան Շուշիի մատույցները, Քարին տակ գյուղ: Ճիշտ չէր կազմակերպված, կամ հրամանատարություն չկար, հրաման տվող չկար: Լսել եմ, որ ադրբեջանցիներ են եղել խառնված մերոնց հետ, ասել են՝ «նահանջ», բայց եթե հրամանատարներ լինեին, ճիշտ կազմակերպված լիներ, կարողանային զորքը տեղում պահել, չէին նահանջի: Երբ թշնամիները եկել-հասել են Սղնախի մատույցները, Սղնախից էլ՝ Քարին տակ, այդ ժամանակ Քարին տակի դիմաց զորք ենք ունեցել, որը, չգիտեմ ոնց, ամսի 3-ին դուրս է եկել, ու ադրբեջանցիների տախնիկան, տանկերը եկել հասել են այնտեղ, որտեղ կանգնած են, ու սկսել են խրամատները մեկ-մեկ հաշվել, կրակել: Քարինտակցին էլ ո՞նց պաշտպաներ»,- ասաց Սարգսյանը:
Հայկական Շուշիի քաղաքապետին նաև զարմացրել է այն հանգամանքը, որ այն հատվածից, որտեղ դիրքավորվել են իրենք, տեխնիկա է անհետացել:
«Մեր տղաների հետ, որ խոսում էինք, ասում են՝ չի աշխատել մեր հրետանին, նորմալ չի աշխատել: Հրետանի չի եղել, մինամյոտ չի եղել, մի քանի օր առաջ եղել է, ապա ո՞ւր է եղել, գնացել ենք, որ այդտեղ դիրքավորվենք, տեսել ենք՝ մինամյոտ չկա, սնարյադները կա, մինամյոտը չկա: Մինչև հիմա պատասխան չկա, ո՞վ է հրաման տվել, ո՞վ է ասել՝ Քարին տակի զորքը դուրս գա, ինչո՞ւ է հրաման տվել, որ դուրս գա, եթե մտածում ենք էսքանը, ստացվում է, որ կազմակերպված է եղել»,- ասաց Սարգսյանը:
Նրա պնդմամբ՝ Քարին տակի հատվածում պետք է զորքն ավելի ուժեղացնեին, դիրքերն ամրացնեին:
«Ես մտածում էի, որ ադրբեջանցիները գան Քարին տակ, սրանց ողնաշարը պետք է ջարդվի, ու այստեղից նորից սկսվի հաղթանակը մեր, բայց ոչ միայն Քարին տակից բարձրացան, այլև կողքից էլ»,- ասաց Սարգսյանը:





















Аэропорт Пулково начал принимать и отправлять рейсы по согласованию
Кто такой Петер Мадьяр, победивший Виктора Орбана
Невролог раскрыла, почему молодежь все чаще сталкивается с инсультами
"Ростелеком" заявил о мощной DDoS-атаке на свою сеть
Количество сбитых над Ленобластью украинских БПЛА увеличилось до восьми
Пугачева приняла тяжелое решение о единственной квартире в Москве
Полчаса — и достаю «зефирные» крашенки на Пасху. Нежные, матовые, с легким малиновым отливом
Почему не позволили выступать с произведениями Арама Хачатуряна? «Паст»
Три человека пострадали при массированной атаке украинских дронов в ЛНР
Разве никто не знал закон,порядок и правила? «Паст»